ՆորություններՍպորտ

Կյելինին՝ Մբապեի մասին. Նա ո՞ր մոլորակից է

«Յուվենտուսի» պաշտպան Ջեորջիո Կյելինին գնահատել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավորությունները.

«Ու՞մ է բախտ վիճակված դառնալ համաշխարհային ֆուտբոլի գերաստղ, հավաքել «Ոսկե գնդակների» հավաքածու, երբ Ռոնալդուն և Մեսսին ավարտեն կարիերան: Իհարկե, Մբապեին: Նա ունիկալ խաղացող է:

Առաջին անգամ նրա խաղին հետևել եմ ՉԼ-ի 2016/2017 թթ.-ի մրցաշրջանի «Մոնակո-«Սիթի խաղի ժամանակ. ամեն ինչ աներևակայելի էր:

Առաջին խաղակեսի ավարտին «Յուվեի սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչիին հարցրի. «Ո՞վ է նա: Ո՞ր մոլորակից է»: Ֆաբիոն ասաց, որ ֆրանսիացուն տևական ժամանակ իրենք հետևում են: Անկասելի հարձակվողը, ընդամենը, 18 տարեկան էր: Այդ տարի մենք հանդիպեցինք կիսաեզրափակչում:

Հիմա նա 21 տարեկան աշխարհի չեմպիոն է և ունի իսկական հարձակվողին բնորոշ բոլոր հատկանիշները: Կարծում են՝ նա գերազանցում է Նեյմարին իր ստաբիլությամբ: Ֆուտբոլի ապագան նրա ձեռքերում է»,-ասել է Կյելինին:

armsport.am

Back to top button