ՆորություններՍպորտ

Սոն Հին Մինը զորավարժություններից հետո վերադարձել է Անգլիա

«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը Հարավային Կորեայում անցկացված զորավարժություններից հետո վերադարձել է Անգլիա։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստը կինքնամեկուսացվի միայն այն դեպքում, եթե կորոնավիրուսի թեստը դրական արդյունք տա։ Մյուս շաբաթ Սոնը կարող է լոնդոնյան թիմի բազայում սկսել անհատական մարզումները։

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի օրենքի համաձայն՝ ցանկացած տղամարդ մինչև 28 տարեկանը պետք է 21 ամիս ծառայի բանակում։ Սոնը ազատվել էր պարտադիր զինծառայությունից, քանի որ 2018-ին նա օգնեց Հարավային Կորեայի հավաքականին հաղթել Ասիական խաղերում:

armsport.am

Back to top button