ՆորություններՔո ձայնը

Կորոնավիրուսով հիվանդների թվով Հայաստանը կարծես թե համաշխարհային ռեկորդ է սահմանել կամ էլ անմենավատ արդյունքներից մեկը. Հ. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր հայտարարվեց ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը՝ 4283։ Սա նշանակում է, մեկ օրում վարակվել է 239 մարդ։ Հավելաճի տեմպը 5.9% — կարծես թե համաշխարհային ռեկորդ է կամ էլ անմենավատ արդյունքներից մեկը։ Համեմատության համար այդ նույն մեկ օրում նոր հիվանդների թվաքանակի հավելաճի աշխարհի միջին թիվն է՝ 2.2, ԱՄՆ-ինը 1.8, ՌԴ-ինը՝ 3.8, Թուրքիա, Իրան 1%-ից էլ ցածր, Վրաստան 0.3%, Ադրբեջան՝ 1.5%»։

Back to top button
Close