ՆորություններՔո ձայնը

«Մահվան ելքով դեպքերը հաջորդող ամեն օրը ավելի հուսահատ ու մռայլ են դարձնելու, արժեր, որ պետության ղեկավարը ոչ մի ձեռքբերման մասին չխոսեր»

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Վարչապետի հաշվետու ասուլիսում վկայաբերված առանձին «փաստերին» դեռ կանդրադառնամ:

Բայց… Համավարակի այս թեժ հանգրվանին, երբ հավաքականորեն ձախողել ենք դրա դեմ պայքարը և վարակվածների հարյուրներով թվերն ու մահվան ելքով դեպքերը հաջորդող ամեն օրը ավելի հուսահատ ու մռայլ են դարձնելու, արժեր, որ պետության ղեկավարը ոչ մի ձեռքբերման մասին չխոսեր…

Պարզապես ցավակցեր, ափսոսեր, ներողություն խնդրեր համավարակի դեմ պայքարում կառավարության և հանրության միասնական ձախողման համար և կոչ աներ հասարակական-քաղաքական և մասնագիտական բոլոր շերտերին միասնաբար ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու աշխատանքի շուրջ:

Համավարակի դեմ պայքարում հավաքական ձախողումից հետո, այս փուլում պետք է անցնել մարդկանց կյանքերը փրկելու համար ոչինչ չխնայելու ռեժիմին:

Տնտեսությունը չափազանց կարևոր է, ցուցանիշները՝ ևս, բայց այդ բոլորը կիմաստավորվեն եթե ապահովված և երաշխավորված լինի Հայաստանի քաղաքացու իր հայրենիքում առողջ և անվտանգ կենսագործունեությունը: Թե չէ փաստ 1, 2, 3, 103… Սթափվե՜ք»:

 

Back to top button
Close