Նորություններ

«ԱԺ-ի խորացող ճգնաժամը կարող է հաղթահարվել ՍԴ հանրաքվեի միջոցով». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ-ի խորացող ճգնաժամը կարող է հաղթահարվել ՍԴ հանրաքվեի միջոցով։

ԱԺ-ի ճգնաժամի ինստիտուցիոնալ պատճառները.

-ԱԺ կազմը չի արտահայտում Հայաստանի իրական քաղաքական դասավորվածությունը, ինչը մշտական ցնցումների պատճառ է, իսկ քաղաքական պրոցները խորհրդարանում չեն ընթանալու,

— ԱԺ կազմը հիմնականում բաղկացած է պատահական մարդկանցից, որոնց ցուցակը կամայական կերպով մեկ անձ է կազմել, ինչն արդեն մասնագիտական առումով անգործունակ է սարքում խորհրդարանը։

Այս երկու պատճառներն անհաղթահարելի են։ ՍԴ հանրաքվեն, ուզեն, թե չուզեն, իրականում նշանակում է գործող կառավարության վստահության հարցում։

ՍԴ հանրաքվեից հրաժարումը կնշանակի, որ կառավարությունը խուսափում է վստահության հանրաքվեից, ինչն արդեն, ԱԺ ճգնաժամից բացի, նաև վստահության ճգնաժամ կստեղծի, շատ վատ հետևանքներով»:

Back to top button