ՆորություններՏնտեսական

Թանկ գազը՝ կոռուպցիայի դեմ պայքարի պատիժ

Ապրիլի 21-ին Ռուսաստնի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հայ լրագրողի՝ Հայաստան մատակարարվող գազի ոչ դաշնակցային գնի մասին հարցին, հայտարարեց, որ դաշնակցային հարաբերություններին հակասում է նաև «Հարավկովկասյան երկաթուղիում» հարուցված քրեական գործը:

Ըստ էության, Սերգեյ Լավրովին դուր չի եկել այն հանգամանքը, որ Հայաստանի իրավապահները բացահայտում են ռուսական պետական կորպորացիայում առկա կոռուպցիան:

Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ակնարկել է, որ եթե Հայաստանը պայքարում է իր պետության տարածքում գործող ռուսաստանյան կոռուպցիայի դեմ, ապա պետք է պատժվի ու գազը ստանա ոչ դաշնակցային գնով:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Back to top button
Close