Նորություններ
Գյումրիի ավագանու երկու կարեւոր ուղերձների նախագծերի մասին

Մայիսի 12-ին կայացած Գյումրի համայնքի ավագանու նիստին միաձայն ընդունվեց երկու ուղերձի նախագիծ: Մեկը կուղղվի Բարձրագույն դատական խորհրդին, մյուսը՝ ՀՀ կառավարությանը: ՀՀ կառավարությանն ուղղված ուղերձն առնչվում է նախորդ տարիներին կուտակված ապառքների խնդրին:
ԳԱԼԱ խմբակցությունը առաջարկում է լուծումներ գտնել, ներկայացնել օրենսդրական եւ ենթաօրենսդրական նախաձեռնություններ՝ համայնքներին ընձեռելով հնարավորություն՝ առաջացած ապառքների նկատմամբ արտոնություններ կիրառելու համար:
Իսկ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված ուղերձով ավագանին բողոք է հայտնում երեք դատական գործերով իրականացված դատաքննություների ընթացքի և կայացված վերջնական օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ: