ՆորություններՔո ձայնը

«Պրծ, սիրելի դատավորներ, ինչ արել եք, լավ եք արել»

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել է. 

Աչքալուսանք

Պրծ, սիրելի դատավորներ, ինչ արել եք լավ եք արել …

Լսելով նախարարի ու վարչապետի զրույցը, հատկապես նախատեսվող վեթինգի նախարարի մատուցումը, համոզվեցի, որ այս անուշ վեթինգով դատավորները մնալու են իրենց տեղերում շատ երկար, հավանաբար մինչեւ թոշակի անցնելը, կամ, եթե մոլորակները լավ դասավորվեն՝ Սահմանադրության նախագծում անուշ վեթինգի փոխարեն կլինի կոշտ վեթինգի սխեմա, ու դրանից հետո մի 5-7 տարում վեթինգ կլինի …. շատ սիրուն կոնֆորմիստական, հարմարվողական, ես կասեի խուսափողական ու վախվորած մոտեցում է փաստորեն, հեղափոխությունը մնաց մեր հուշերում: Ու էս նույն դատավորները, որ կայֆով ծառայել են Սերժիկին ու Ռոբիկին եւ ոչ թե պետությանը, որոնց վճիռները քարուքանդ են եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, պիտի լսեն էս անցումային շրջանի դատերը. օֆշոր, ապօրինի գույքի վերադարձ, մարդու իրավունքների ոտնահարումներ, Մարտի 1, Երանոսյան եւ այլն …

Ոչ մեկը չասի, թե մեխանիզմ չկար ու լավ փորձ չկար, Ալբանիան առել անցել են, զզվցրին արդեն: Ցանկություն չկա ուղղակի, ու վերջ:

Շատ լուրջ եմ ասում՝ դատավորները կարող են ամեն օր իրար շնորհավորել, աչքալուսանք տալ, որ հեղափոխությունն ու պատասխանատվությունն իրենց կողքով անցավ, որ էս նեղ թվացող արանքում արդարադատության նախարարն այնքան երիտասարդ, խոստումնալից ու բարեհամբույր ու հանդուրժող եղավ: Մեր բոլորի ապագայի հաշվին սեր ու հանդուրժողություն շաղ տվեց՝ վարչապետին համոզելով, թե ուրիշ ճանապարհ չկա վեթինգի: Միակ ճանապարհը փաստացի վեթինգ չանելն է:

Նիկոլ ջան, ախպեր ջան, ո՞նց ես …

Back to top button