ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանում նախկին պատգամավորին մահացած են գտել՝ թանկարժեք իրերի մաքսանենգության մասին պատմություններից հետո

Դոնի Ռոստովում մահացած են գտել մարզի օրենսդիր մարմնի նախկին պատգամավոր Նատալյա Կրավչենկոյին։ Այս մասին տեղեկացնում է 1rnd.ru –ն, հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:

60-ամյա կնոջ մարմինը հայտնաբերել է նրա որդին, ով եկել էր տեսակցելու մորը, որն ապրում էր իրենից առանձին։ Իր մահից քիչ առաջ նախկին պատգամավորը մի շարք տեսահոլովակներ է ձայնագրել՝ տարածաշրջանում կոռուպցիայի եւ Դոնի բարձրաստիճան պաշտոնյաների համար թանկարժեք իրերի մաքսանենգության մասին պատմություններով:

Կրավչենկոն դատվածություն է ունեցել ադամանդների մաքսանենգության համար, 2017 թվականին նրան դատապարտել են ընդհանուր ռեժիմի գաղութում երեք տարվա ազատազրկման: Ինչպես պարզել է դատարանը, 2016 թվականի գարնանը կինը արձակուրդում էր ԱՄԷ-ում եւ այնտեղ գնել է շուրջ 134 հազար դոլար արժողությամբ 17 թանկարժեք քար, իսկ հետո մոռացել է դրանք հայտարարագրել: Պատգամավորին ձերբակալել են Դոնի Ռոստովի օդանավակայան ժամանելուն պես եւ մեղավոր են ճանաչել հանցագործության մեջ:

2019 թվականին կինը սկսել է դուրս գալ սոցիալական ցանցեր եւ տեսագրություններ ձայնագրել, որոնցում հայտարարել է, որ թանկարժեք իրերը տեղափոխում էր Ռոստովի էլիտայի ներկայացուցիչների համար:

Ըստ «Lenta.ru»-ի  աղբյուրի տվյալների, նախնական արձանագրումով՝ կնոջ մահը կրում է ոչ բռնի բնույթ։ Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են։

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button