Նորություններ

Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 9-ամյա տղան Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 19-ին, Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արարատ Թևոսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է փետրվարի 27-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 9-ամյա Արմեն Ավետյանի մահվան փաստով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարից հետո Ա. Ավետյանը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել էր Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 27-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել էին Արարատի մարզի բնակիչ, 23-ամյա Տարոն Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 35 RR 699 համարանիշի և Երևանի բնակիչ, 30-ամյա Վերոնիկա Ասատրյանի վարած Nissan մակնիշի 08 ՍՍ 011 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով վարորդներից Տ. Հարությունայնն ու նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 26-ամյա Նինա Հարությունյանը, 23-ամյա Արուսյակ Ավագյանը, 41-ամյա Լուսինե Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ վարորդ Վ. Ասատրյանն ու նրա 2 երեխաները՝ 4-ամյա Կ. Ա.-ն, 9-ամյա Ա. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Երեխաներից մեկը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:

Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոտիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

77a1c651ed6d719c995495ce3a98f45c 32e89b005ede3aab90afa8c2d014ecf2 0a772090ab8d5d5c8beba3cedb03c848 dfdbebd57f7fae14982d4b168566280f

shamshyan.com 

Back to top button