ՄիջազգայինՆորություններ

COVID-19-ը վաղ թե ուշ կվերանա, անգամ եթե հնարավոր չլինի պատվաստանյութ ստեղծել դրա դեմ. Դոնալդ Թրամփ

Նոր տիպի կորոնավիրուսը՝ COVID-19-ը, վաղ թե ուշ կվերանա, անգամ եթե հնարավոր չլինի պատվաստանյութ ստեղծել դրա դեմ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Դա կվերանա, նույնիսկ եթե պատվաստանյութ չլինի», — ասել է նա Սպիտակ տանը՝ լրագրողների հետ հարցազրույցում:

«Նոր բռնկում կարող է առաջանալ աշնանը կամ հաջորդ տարի, բայց մենք պատրաստ կլինենք այն հանգցնել»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Նա նաև հավաստիացրել է, որ շատ ընկերություններ  հաջողությամբ աշխատում են պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ:

Միեւնույն ժամանակ Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ գոյություն ունեն հիվանդություններ, որոնց դեմ պատվաստանյութ հնարավոր չի եղել ստեղծել:

Աղբյուր՝ Ինտերֆաքս

Back to top button