ՆորություններՍպորտ
Լա լիգա. մտածում են տարբերակներ առանց հանդիսականների խաղերի անցկացումն առավել գրավիչ դարձնելու համար

Իսպանիայի առաջնության վերսկսման պարագայում բոլոր հանդիպումներն անցնելու են առանց հանդիսականների ներկայության։
Լա լիգան դիտարկում է տարբերակներ, թե ինչպես կարող է առավել գրավիչ դարձնել խաղերն առանց հանդիսականների։
Marca-ի փոխանցմամբ՝ տարբերակներից մեկը կայանում է նրանում, որ հանդիպման ընթացքում երկրպագուների կողմից Twitter-ում տեղադրված գրառումները տեղ կգտնեն ողջ ստադիոնով մեկ։
Հիշեցնենք, որ Լա լիգան նախատեսվում է վերսկսվել հունիսի 20-ից։