ՆորություններՍպորտ

Եթե մի բանի հասնում ես դժվարությամբ, դա գին ունի. Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից կազմակերպված  ինստագրամյան ուղիղ եթերի ընթացքում պատասխանել է Հայաստանի տարբեր գյուղերի երեխաների հարցերին:

Հարցին, թե ինչպես է անցկացնում ժամանակը կորոնավիրուսի ընթացքում, Մխիթարյանը պատասխանել է.

«Բոլորիս համար շատ դժվար է տանը նստելը: Բայց հասկանալով այս դժվար իրավիճակը, պետք է կարողանանք հանգիստ մնալ՝ մինչև շտկվի այս ամենը»:

Երեխաներից մեկի հարցին, թե ինչն է Մխիթարյանի մոտիվացիան, հայ ֆուտբոլիստը պատասխանել է.

«Իմ առաջին քայլերը արել եմ հորս շնորհիվ: Մինչև օրս էլ նա է իմ մոտիվացիան, անում եմ ամեն ինչ, որ ուրախացնեմ նրան, չնայած որ արդեն 24 տարի է՝ նա ինձ հետ չէ, բայց կարծում եմ, որ նա տեսնում է և ուրախանում»:

Դժվարությունների և հնարավորությունների մասին

«Ցանկացած մարդու տրվում է հնարավորություն: Աստված բոլորին հավասարաչափ է բաշխում հնարավորությունը, այլ հարց է, թե ով կօգտվի դրանից: Սխալ է, որ ասում են ինչ-որ մեկի բախտը չի բերում: Ինչ-որ բանի հասնելու համար միայն տաղանդը բավարար չէ, պետք է գտնես քոնը, և այն նպատակը, որը դրել ես քո առջև՝ հասնես դրան: Ես միշտ ասել եմ, որ իմ նպատակն է եղել լավ ֆուտբոլիստ դառնալը: Դժվարություններ շատ են եղել, բայց դրանք տևել են մի քանի ժամ: Ես միշտ ինձ տրամադրել եմ, որ հասնեմ իմ նպատակներին»:

Մխիթարյանի ուղերձը հայ մանուկներին

«Չեմ ուզում առանձնացնել մանուկներին, ովքեր ապրում են գյուղում կամ քաղաքում: Եթե ունես նպատակ պետք է ամեն ինչ անես, որ հասնես դրան: Կարող եմ բերել իմ օրինակով, որ ոչ մեկ չէր հավատում, որ կարող էի խաղալ Գերմանիայում, Անգլիայում, Իտալիայում: Այդ ճանապարհը շատ դժվար է, բայց ոչ անանցանելի: Եթե դու մի բանի հասնում ես հեշտությամբ, դա գին չունի: Եթե հասնում ես դժվարությամբ, այ դա գին ունի»:

armsport.am

Back to top button