ՆորություններՍպորտ

Լա Լիգան աջակցել է մինչև մրցաշրջանի ավարտը 5 փոխարինում անելու գաղափարը

Լա Լիգան աջակցել է Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF)՝ թիմերին մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը մեկ խաղի ընթացքում 5 փոխարինում անել թույլատրելու գաղափարը: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ժամանակի ձգելուց խուսափելու համար առաջարկվում է բոլոր փոխարինումները կատարել 3 անգամից: Այսպիսով, թիմերը կկարողանան 5 ֆուտբոլիստի փոխարինեկ, բայց մեկ դեպքում ստիպված կլինեն միանգամից 3 խաղացողի փոխարինել:

Վաղը՝ մայիսի 8-ին, RFEF-ն առաջարկը կփոխանցի Միջազգային ֆուտբոլային ասոցիացիայի խորհրդին: Եթե այն հավանության արժանանա, ապա կանոնակարգային փոփոխությունը կգործի մրցաշրջանի վերսկսումից հետո՝ իսպանական բոլոր դիվիզիոնների համար:

armsport.am

Back to top button
Close