ՆորություններՍպորտ

Ազգերի լիգա. Արոնյանը ոչ-ոքի խաղաց, Եվրոպայի հավաքականը հաղթեց Ռուսաստանին

Շախմատի Ազգերի լիգայի առցանց խաղարկությունում այսօր կայացել են 5-րդ (արդյունքները՝ այստեղ) և 6-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս Եվրոպայի թիմում, երեք անընդմեջ հաղթանակներից հետո 6-րդ տուրում սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ռուս Վլադիսլավ Արտեմևի հետ, իսկ Եվրոպայի թիմը 2.5-1.5 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի հավաքականի նկատմամբ:

Հաղթական միավորը վաստակել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ առավելության հասնելով Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ: Ոչ-ոքի են խաղացել նաև Դուդա Կշիշտոֆը՝ Սերգեյ Կարյակինի հետ, և Աննա Մուզիչուկը՝ Ալեքսանդր Գորյաչկինի հետ:

Զուգահեռաբար ընթացող մյուս խաղերում Չինաստանի հավաքականը 3.5-0.5 հաշվով հաղթել է աշխարհի հավաքականին, իսկ ԱՄՆ-ի ընտրանին 2.5-1.5 հաշվով առավելության է հասել Հնդկաստանի նկատմամբ:

Մրցումային 3-րդ օրվանից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Չինաստանի ընտրանին՝ իր ակտիվում ունենալով 16 միավոր: Եվրոպայի հավաքականը երկրորդ տեղում է 13 միավորով: ԱՄՆ-ի հավաքականը երրորդն է՝ 10 միավորով:

armsport.am

Back to top button
Close