Նորություններ

Դատարանը բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը

Միքայել Մինասյանն այս պահին Հայաստանում չէ, սակայն նրան կալանավորելու` ՊԵԿ–ի միջնորդությունը դատարանը բավարարել է։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից տեղեկացրին, որ դատարանը որոշել է բավարարել ՊԵԿ–ի ներկայացրած միջնորդությունը։

Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը Facebook սոցցանցի իր էջում անդրադառնալով դատարանի որոշմանը, գրել է, որ դատական ակտին չի ուզում անդրադառնալ, քանի որ դրանում որևէ վերլուծություն չկա ավելի քան 40 օր տևած դատական նիստերի ընթացքում պաշտպանության վկայակոչած բազմաթիվ առարկություններից որևէ մեկի վերաբերյալ։

 

Back to top button
Close