Նորություններ

Թուրքիայում կտրուկ նվազել է սիրիացի փախստականների թիվը

Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար և մամուլի խոսնակ Իսմայիլ Չաթաքլըն տվյալներ է հրապարակել երկրում սիրիացի փախստականների թվի վերաբերյալ։

Չաթաքլըն հայտնել է, որ փետրվարի 27-ին Թուրքիայի՝ Եվրոպա տանող «դարպասները» փախստականների առաջ բացելու որոշումից հետո Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը կտրուկ նվազել է։

Նրա փոխանցմամբ՝ մինչև փետրվարի 27-ը Թուրքիայում սիրիացիները թիվը 4 մլն էր, իսկ այժմ այդ թիվը 3 մլն 580․263 է։

Նշվում է, որ փետրվարի 27-ից մինչև հիմա 402․011 սիրիացի փախստական է վերադարձել իր երկիր։

Թուրքիայի միգրացիայի վերահսկման վարչության 2020թ․ մարտի 19֊ի տվյյալներով՝ Թուրքիայում սիրիացիները ամենից շատ բնակվում են Ստամբուլում (496.485), այնուհետև Անկարայում (96.451) և Իզմիրում (146.352)։

Սիրիացիները ամենաքիչը բնակվում են Բայբուրթում՝ 24, Արդվինում՝ 37 և  Դերսիմում՝ 43։

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները փետրվարի 27-ին որոշում էին ընդունել չկանգնեցնել ծովային և ցամաքային ճանապարհով սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա: Նշենք, որ Թուրքիայի ղեկավարության այդօրինակ որոշումը պայմանավորված է փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում Ասադի ուժերի հետ մարտերում թուրք զինծառայողների կորուստներով:

ermenihaber.am

Back to top button