Նորություններ

Ավտովթար Երևանում. «Նաիրիտ» գործարանի դիմաց բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններոմ Թամանցիների փողոցում ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 36 PL 832 համարանիշի և Toyota Alphard M մակնիշի 16 AՍ 005 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close