ՆորություններՍպորտ

Ռոնալդուն կարող էր տարածել Դիբալայի վարակված լինելու լուրը Իտալիա չվերադառնալու համար

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մասնակիցը լինել այն տեղեկատվության տարածմանը, թե թիմի հարձակվող Պաուլո Դիբալան նորից վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։

Պարբերականը, հղում կատարելով անանուն աղբյուրներին, նշում է, որ Ռոնալդուի շրջապատի մարդիկ են իսպանական ԶԼՄ-ներին հասցրել Դիբալայի մասին տեղեկությունը, քանի որ պորտուգալացին հիմա չի ուզում վերադառնալ Իտալիա՝ մրցաշրջանի վերսկսմանը պատրաստվելու համար։ Ռոնալդուն հիմա Մադեյրայում է՝ ընտանիքի հետ միասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դիբալայի մոտ կորոնավիրուսի թեստը 4-րդ անգամ է դրական արդյունք ցույց տվել։

armsport.am

Back to top button
Close