Միխայիլ Միշուստինը պարբերաբար թեստավորվել է և խուսափել շփումներից, բայց չխուսափեց վարակից. Ս. Սոբյանին

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով հայտարարել է կորոնավիրուսով վարակվելու մասին, պարբերաբար անցել է թեստավորում և խուսափել շփումներից:
«Ես դա ոչ մեկին չեմ ցանկանում, բայց մի անձնավորություն, ում գիտեմ, որ անընդհատ ստուգվում էր, անընդհատ փորձում խուսափել ավելորդ շփումներից և պաշտպանվել այդ հիվանդությունից, այնուամենայնիվ, դուք տեսնում եք, թե մենք ինչ փաստ ունենք»,- նշել է Սոբյանինը:
«Դրա մեջ ոչ մի լավ բան չկա, դա պարզապես ազդանշան է, որ մենք բոլորս հետաձգենք պոպուլիստական խոսակցություններն այն մասին, որ մեզ մոտ ամեն ինչ հրաշալի է, որ մենք բոլորս անցել ենք խնդիրների միջով և եկեք զբոսնենք. դե եկե՛ք զբոսնենք, բայց դա ինչ ավարտ կունենա, վախենում եմ՝ ոչ լավ»,- ընդգծել է քաղաքապետը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: Նա կպահպանի ինքնամեկուսացման ռեժիմը, իսկ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը նշանակվել է վարչապետի պաշտոնակատար:
Վերջին տվյալների համաձայն, Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված 106,498 դեպք կա: