ՆորություններՔո ձայնը

«Լուծումն այլ դաշտում է, քան բոլորին համատարած՝ «մնա տանն» ասելը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից տարեկան մահանում է մոտ 300 մարդ՝ երբեմն ավելի, երբեմն պակաս, ու պարզ չէ, թե քանի հարյուրն էլ ինչ առողջական խնդիրներ է ձեռք բերում՝ մնալով ողջ, երբեմն հրաշքով: Բայց որևէ մեկի մտքով չի անցնում չէ՝ դադարեցնել երթևեկությունը, արգելել մեքենայով փողոց դուրս գալը, որպեսզի կանխվեն մահերը: Ես անշուշտ հասկանում եմ, որ համեմատությունը համաճարակի հետ նույնական չէ, գուցե կոռեկտ չէ, բայց իրավիճակի կառավարման տրամաբանությունը կարծում եմ՝ նույնն է, լուծումն այլ դաշտում է, քան բոլորին համատարած «մնա տանն» ասելը: Բոլորին պետք ա ասել, թե տանից դուրս գալուց ինչպիսի անհատական վարքագիծ ա պետք դրսևորել թե՛ սեփական, թե՛ այլոց առողջության սպառնալիքը նվազագույնի հասցնելու համար: Ինչպես բոլորին ասվում ա, որ վթար, վրաերթ թույլ չտալու համար պետք ա լինել ուշադիր, պահպանել երթևեկության կանոնները»:

Back to top button
Close