ՆորություններՏնտեսական

24 ժամով արգելվել է մի քանի տնտեսվարողների գործունեությունը

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 22-ի N 1100-Ա, N 1103-Ա, N 1099-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 25-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Հեղինե և Վարդան» ՍՊԸ՝ ք. Մարտունի, Մյասնիկյան 53.
2) «Արամ Կարապետյան» ԱՁ՝ ք. Մարտունի, Մյասնիկյան 40,42/2, 1-ին հարկ.
3) «Արայիկ Հարությունյան» Ա/Ձ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնք, Ա-10 թաղամաս, 1/26:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Back to top button
Close