Նորություններ

Երևանի ավագանու հերթական նիստը կանցկացվի քաղաքապետարանի ճեմասրահում

Հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունը՝ Երևանի ավագանու ապրիլի 28-ի նիստը ևս կանցկացվի քաղաքապետարանի ճեմասրահում:

Նիստի անցկացման համար ապահովված կլինեն տեխնիկական անհրաժեշտ պայմաններն ու համապատասխան հակահամաճարակային միջոցառումները: Լրագրող գործընկերներին կրկին խնդրում ենք նիստը լուսաբանել առանց քաղաքապետարանի շենք այցելելու՝ առցանց հեռարձակման միջոցով:

Բացի առցանց ուղիղ հեռարձակումից, նիստի ավարտից հետո ցանցում առկա կլինի նիստի տեսագրությունը:

 

Back to top button