Նորություններ

Իսրայելի խորհրդարանում վիճել են Էրդողանի պատճառով

Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) պատգամավոր Ահմեթ էթ-Թըյբին հերթական նիստի ընթացքում գովեստի խոսքեր է հնչեցրել իսրայելական օրենսդիր մարմնի ամբիոնից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին՝ անվանելով նրան խարիզմատիկ առաջնորդ։

Գովեստի առիթ է դարձել այն հանգամանքը, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Էրդողանը հնարավորություն է ստեղծել Իսրայելի քաղաքացի հանդիսացող պաղեստինցի ուսանողներին վերադառնալ Իսրայել, որի համար հատուկ ինքնաթիռ է ապահովել։

Իսրայելական խորհրդարանում պաղեստինցիների շահերը ներկայացնող պատգամավոր Ահմեթ էթ-Թըբիին հակադարձել են իշխող «Լիկուդ» կուսակցության պատգամավորները, որից հետո բանավեճ է ծավալվել կողմերի միջև։

Աղբյուր`    Ermenihaber.am
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button

Back to top button