Նորություններ

Սեդրակ Առուստամյանը կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին կալանավորելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը:

«Դատարանի որոշումը հիմնավորված չէ, պատճառաբանված չէ: Կբողոքարկենք»,- ասաց Սուքիասյանը:
Նրա խոսքով՝ դատարանը գտել է, որ առկա է գործի խոչընդոտման և վարույթից թաքնվելու ռիսկը, առկա է հիմնավոր կասկածը, բայց կալանովորման համար որևէ հիմնավորում ներկայացված չէ ո՛չ քննիչի միջնորդության մեջ, ո՛չ դատարանի որոշման մեջ:

Սուքիասյանը նաև տեղեկացրեց, որ դատարանը միևնույն ժամանակ բանարարել է նաև Սեդրակ Առուստամյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը՝ ճանաչելով այն ոչ իրավաչափ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործերից մեկի շրջանակներում: Ապրիլի 23-ի երեկոյան նրան հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության՝ վկայի կարգավիճակով: Այնուհետև՝ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և կաշառք տալու համար: Վերջինս չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկատվության՝ Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործով, նրան հրավիրել են հարցաքննության՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ ցուցմունք կորզելու նպատակով։

Նշենք, որ ԱԱԾ-ում է քննվում քրեական գործը, որի շրջանակներում կալանավորվել ը:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button