ՆորություններՍպորտ

Երբ թենիսը վերսկսվի, ես նոր ոճ եմ ունենալու․ Խաչանովը զվարճալի լուսանկար է հրապարակել

Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը Instagram-ի իր էջում զվարճալի լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այն ոճը, որով ներկայանալու է թենիսի վերադարձից հետո։

«Երբ թենիսը վերադառնա, ես նոր ոճ եմ ունենալու։ Բենուա Պե՛ր, հավանու՞մ ես»,-գրել է Խաչանովը լուսանկարի նկարագրությունում։

Հիշեցնենք, որ թենիսի բոլոր մրցաշարերը առնվազն մինչև հուլիս դադարեցված են։ Չեղարկվել է նաև Ուիմբլդոնը։ Հարցականի տակ է US Open-ի անցկացումը։

Back to top button