ՆորություններՍպորտ

«Держите удар». Հովհաննես Բաչկովը խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել, սթափ լինել եւ լավ սնվել

Բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը սոցցանցի իր էջում գրառում է արել՝ նշելով.

«Քանի որ լրագրողներից շատերին չեմ կարող անհատական պատասխանել, որոշեցի այս ձևով անդրադառնալ իմ վիճակին։

Ընդամենը երկու օր եմ զգացել վիրուսի ներկայությունը օրգանիզմումս, որն էլ կապում էի մրսածության հետ։ Ջերմություն, թեթև հազ, քթի խոռոչների փակվածություն, դող. սրանք էին հիմնական ախտանշանները։

Ինձ ավելի շատ ճնշում էր ոչ այնքան վարակակիր լինելու փաստը, այլ ինչ-որ մեկին վարակելու ներշնչանքը։ Լինելով հոգեբանորեն հավասարակշռված անձնավորություն՝ կարողացա տիրապետել ներշնչանքը։

Հուրախություն բոլորիս՝ չէի վարակել ընտանիքիս անդամներից ոչ մեկին։ Չէի վարակել նաև նրանց, ում հետ շփվել էի Լոնդոնում։ Չվարակելու փաստը ինձ զարմացրեց ։

Այսօր ես ինձ շատ լավ եմ զգում, անցել եմ բնականոն կյանքի, սկսել եմ անհատական մարզումներս։

Իմ սիրելի հայրենակիցներին հորդորում եմ մնալ տանը, խուճապի չմատնվել, սթափ լինել և լավ սնվել։ Ինչ էլ լինի՝ (Держите удар)»:

 

Back to top button
Close