ՆորություններՍպորտ

Եթե կորոնավիրուսի սպառնալիքը շարունակվի, անհնար է վերանայել Տոկիո-2020-ի անցկացման ժամկետները

«Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին ասել է,  որ եթե կորոնավիրուսի սպառնալիքը շարունակվի, անհնար է ևս մեկ անգամ  վերանայել ամառային օլիմպիական խաղերի անցկացման ժամկետները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Թերահավատները պնդում են, որ խաղերի մեկ տարով  հետաձգումը դեռևս  չի երաշխավորում մասնակիցների և հանդիսատեսների անվտանգությունը:

Առողջապահության որոշ  ներկայացուցիչներ վստահ են, որ օլիմպիական խաղերը կարող է  անցկացվել միայն այն դեպքում, եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հայտնվի մինչ Օլիմպիական խաղերի մեկնարկը։

«Եթե հաջողվի Տոկիոյում անցկացնել միջոցառումը, կապացուցվի, որ մենք կարողացանք  հաղթահարել մարդկության պատմության ամենասարսափելի մարտահրավերներից մեկը», – շեշտել է  Յոշիրո Մորին:

Հիշեցնենք՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվել են և կանցկացվեն 2021 թվականի ամռանը:

armsport.am

Back to top button
Close