ՆորություններՔո ձայնը

Իրավապաշտպանը՝ աշխարհի հայության թուրքահնչյուն ազգանունները փոխելու նախաձեռնության մասին

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«5 տարի առաջ, 2015թ․ իմ ֆրանսահայ ազգական Վազգեն Անդրեասյանն առաջարկում էր ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ նախաձեռնել համահայկական արշավ՝ փոխելու ողջ աշխարհի հայության թուրքահնչյուն ազգանունները:

Իհարկե, այս նախաձեռնությունը շատերի կողմից չէր ընդունվի. «Ախր սա մեր պապական ազգանունն է, հայրս կնեղանա և այլն»։ Բայց հարգելիներս, չէ՞ որ այդ ազգանունները մեր պապերը կամ որպես հպատակ ընդունել են, որ աղաները, խաները «քաղցր աչքով» նրանց նայեն, կամ դրանք նույն աղաների ու խաների կողմից պարտադրվել են։

Այնպես որ, կարծում եմ սա առաջին հերթին արժանապատվության հարց է և իրականում մենք հետին թվով մեր պապերին ազատագրում ենք հպատակությունից։ Կարծում եմ՝ այսօր էլ ուշ չէ այդ ուղղությամբ քայլեր անելու։ Իհարկե, այս նախաձեռնությունը պետք է լինի կամավոր, բայց ցանկալի կլինի, եթե այն խրախուսվի պետական, քաղաքական, հասարակական մակարդակով»։

 

Back to top button