Նորություններ
Որքա՞ն է Շիրակի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը

Շիրակի մարզում կորոնավիրուսով հաստատված դեպքերը 52-ն են:
«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 52 պացիենտ բուժում ստանում է։
Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում 8 անձ առողջացել և դուրս է գրվել։ 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում: Հիվանդության արդյունքում արձանագրվել է 2 մահվան ելք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման ցուցում ունի 148, ինքնամեկուսացման՝ 278 քաղաքացի»,- այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեցին Շիրակի մարզպետարանից։
Հիշեցնենք, որ մահվան առաջին դեպքը տեղի էր ունեցել մարտի 5-ին, իսկ 2-րդ դեպքը երեկ է տեղի ունեցել։ Նշենք նաև, որ մահվան դեպքերը եղել են Մարալիկ քաղաքում։