ՄիջազգայինՆորություններ

Գիտնականները պարզել են COVID-19-ի եւս մեկ տագնապալի ախտանիշ. aif.ru

Գիտնականները պարզել են, որ հեմոգլոբինի մակարդակի նվազում է նկատվում COVID-19-ով վարակված ծանր վիճակում գտնվող հիվանդների մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակված են Hematology, Transfusion and Cell Therapy ամսագրում:

Նշվում է, որ սա անհանգստացնող ախտանիշ է, քանի որ թոքաբորբով հիվանդների որոշ խմբերի, հնարավոր է, չեն կարողանա օգնել թոքերի արհեստական օդափոխիչները:

Գիտնականները կոչ են արել չափել կորոնավիրուսով վարակված բոլոր անձանց հեմոգլոբինի մակարդակը: Սա կօգնի պարզել, թե արդյոք արյան փոխներարկումը կօգնի խուսափել հիվանդության ծանր ընթացքից:

Նշենք, որ հեմոգլոբինի հիմնական գործառույթը դարձելի ձևով թթվածնի կապումն ու փոխադրումն է թոքերից հյուսվածքներ:

Համաձայն վերջին տվյալների՝ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2,2 միլիոն դեպք: Մահացել է ավելի քան 146 հազար հիվանդ:

Աղբյուր՝ aif.ru   

Back to top button