Նորություններ

Կամ պետք է աշխատենք, կամ պետք է արտագաղթենք. փողոցային առևտրով զբաղվողները կառավարության դիմաց

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում փողոցային առևտրով զբաղվողները: Նրանք նշեցին՝ իրենց խոստացել են տրամադրել համապատասխան տարածք, ինչը, սակայն, ձգձգվում է:

«Բազմիցս այս հարցը բարձրացրել ենք, բայց մեզ խոստացել են, որ պետք է կառուցվեն տաղավարներ, վերջին անգամ հունվարի 26-ին գնացինք թաղապետարան, առևտրի վարչության պետը խոստացավ, որ մեկ ամսվա ընթացքում կլուծվի այդ հարցը, բայց ժամանակը ձգձգվում է»,- նշեցին նրանք:

«Հեղափոխությունից հետո եմ վերադարձել, բայց եթե այս հարցը չլուծվի, ընտանիքս կհավաքեմ հետ դառնամ»,- նշեց ցուցարարներից Կարեն Դադոյանը:

Նա նշեց. «Մենք պատրաստ ենք վճարել բոլոր հարկերը, եթե մեզ համար համապատասխան վայրերում պատրաստվեն տաղավարներ»:

Ցուցարարները նշեցին, որ մինչ այսօր ամենալավ արձագանքն այն է եղել, թե մի ամիս հետո կլինի. «Մենք շատ վստահ ենք եղել, որ այս իշխանությունը լավ կաշխատի, բայց տեսնում ենք հակառակը»:

Նշեցին՝ իրենց խաբում է և՛ քաղաքապետարանը, և՛ թաղապետարանը:

Back to top button