Նորություններ

SHAMSHYAN.com-ը տեղեկացրել է, որ Գումի շուկայում կատվի կերած միսը վաճառվում է քաղաքացիներին

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է իր ընթերցողի տրամադրած տեսանյութը, որը տեսանկարահանվել է երեկ՝ մարտի 17-ին, որտեղից պարզ է դառնում, թե ինչպիսի բարձիթողի ու հակասանիտարական վիճակ է տիրում Երևանի Գումի շուկայում։ Տեսանյութում պարզ երևում է, թե կատուն ինչպես է թաթերի վրա ձգվելով՝ համտեսում շուկայում գտնվող մսի բաժնում կախված միսը։ Հարց է առաջանում՝ մսի վաճառքով զբաղվող պատասխանատուները տեղյա՞կ են, թե ինչպիսի վիճակում են զբաղվում մսի առևտրով, և չի բացառվում, որ կատվի կողմից համտեսված միսը վաճառեն քաղաքացիներին։

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ պատկան մարմինները, տվյալ դեպքում՝ Գումի շուկայի ղեկավարությունն ու Սննդի անտվանգության տեսչությունը միջոցներ կձեռնարկեն նման խորթ երևույթները վերացնելու համար։

 shamshyan.com 

Back to top button