Նորություններ

«Տիկին Զոհրաբյան, դուք տեղյակ չեք, թե ինչ է նշանակում բիրտ ուժ». Նինա Կարապետյանց

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, անդրադառնալով Օպերայի հարակից տարածքի որոշ սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության բիրտ ուժ կիրառելուն, որոշակի մտահոգություններ ներկայացրեց:

«Ես վստահ եմ 0, 1% շանս լիներ մտնել դատարան և բողոքարկել այդ որոշումը, ապա հավատացեք՝ կմտնեին, կբողոքարկեին, և դատարաններն էլ շանս կստեղծեին, որ իրենք ստանային ցանկալի որոշում, իհարկե դա օրինական է եղել»։

Նինա Կարապետյանցին նաև զայրացրեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե իրավապաշտպանները ոչինչ չձեռնարկեցին իրավիճակը մեղմացնելու համար։

«Մենք հետևել ենք իրադարձություններին, մեր գնահատականը հետևյալն էր՝ այո, կան որոշ անկարգ ցուցարարներ, անզուսպ ոստիկաններ, բայց այն, ինչի մասին խոսեց Նաիրա Զոհրաբյանն Օպերայի տարածքում, որ բիրտ ուժ է կիրառվում, ոստիկանների գործողությունը դա այնպիսի անհամաչափություն է, որ մարդու իրավունքների խախտում կա, տիկին Զոհրաբյան, դուք տեղյակ չեք, թե ինչ է նշանակում բիրտ ուժ»,- հավելեց իրավապաշտպանը։

Անդրադառնալով նաև դատական համակարգին՝ շեշտեց, որ ձևական առումով շատ մանր էլեմենտներ փոխվել են, բայց դատական համակարգը, ըստ Կարապետյանցի, մանր-մունր էլեմենտներով չէ:

«Դա այն համակարգն է, որ պիտի զսպի և՛ գործադիր իշխանությանը, և՛ օրենսդիր իշխանությանը: Այն իշխանությունն է, որտեղ ցանկացած քաղաքացի պետք է մտնի ներս և բացարձակ պաշտպանված զգա: Այսօր իրենց բացարձակ պաշտպանված կարող են զգալ միայն նախկին հանցավոր ռեժիմին պատկանող մարդիկ»:

Back to top button