ՄիջազգայինՆորություններ

Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա կորոնավիրուսով վարակված ավելի քան 1000 զինծառայող կա. dw.com

Ֆրանսիայի ՌԾՈւ «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակը հաստատվել է 2300 զինծառայողներից 1081-ի մոտ:

Երկրի ԶՈւ նախարար Ֆլորանս Փարլիի տեղեկացմամբ՝ 24 զինծառայող գտնվում են հիվանդանոցներում, նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է:

Նավի վրա վարակի առաջին դեպքերը հայտնի են դարձել ապրիլի սկզբին: Ավիակիրը հետ է կանչվել եռամսյա նավարկումից այն բանից հետո, երբ նավաստիների մոտ ի հայտ են եկել COVID-19 վիրուսի ախտանշանները:

SARS-CoV-2 կորոնավիրուսը հայտնաբերվել է ավելի քան 2 միլիոն մարդու մոտ 210 երկրներում և տարածքներում: Ավելի քան 140.000 մարդ մահացել է հիվանդության հետևանքներից: Վարակների և մահացությունների թվով առաջին տեղը զբաղեցնում է Միացյալ Նահանգները:

Աղբյուր՝ dw.com

Back to top button
Close