Նորություններ

Գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներն «Դըմփ-դըմփ-հու»-ն կառավարության շենքի դիմաց

Գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներն այսօր դարձյալ  բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Կառավարության շենքի մոտ: Նրանք դժգոհում  են ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման դեմ:

«Ոչ լիմոնադի թանկացմանը», «Ոչ մոնոպոլիզացմանը» ցուցանակներով ու վանկարկումներով ակցիայի մասնակիցները ՀՀ կառավարությունից պահանջում են սաբոտաժի չենթարկել իրենց աշխատանքը եւ թույլ տալ աշխատել:

«Հայ Կոլա» ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Հովսեփյանը հայտարարեց, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ  իրենք իրենց բնականոն աշխատանքը թողած՝ զբաղված են բողոքելով ու պատասխան չստանալով: Նա հայտարարեց, որ եթե իշխանություններին ձեռք է տալիս այս վիճակը, ուրեմն իրենք շարունակել գործադուլը:

 «Ես արդեն տեսնում եմ հատուկ միտում, որ կատարվում է սաբոտաժ: Ֆինանսական բլոկը, որ համակարգում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կատարում է սաբոտաժ ՀՀ տնտեսության նկատմամբ»: 

Ցուցարարները նաեւ ի պատասխան իշխանությունների՝ «դըմ-դըմ-հու» վանկարկումները հիշեցին.
«Մեկ տարի առաջ մենք ոչ թավշյա հեղափոխությանն էինք մասնակցում եւ հիմա վերհիշենք, ինչ անում էինք մեկ տարի առաջ»,-ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը, որից հետո հնչեց «դըմ-դըմ-հու» կոչը ՀՀ կառավարության շենքի դիմաց:

Back to top button