Նորություններ

Ոստիկանության 8 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս. ՀՀ ոստիկանապետ

Ոստիկանության 8 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

«Ոստիկանության այդ ծառայողների շրջապատը մեկուսացված է։ Ինչպես առողջապահության նախարարությունն է իրականացնում իր բժշկական հետաքննությունը, նույն կերպ մենք փորձում ենք շփման շրջանակը մեկուսացնել, դրանից հետո նաեւ ստուգման ենթարկել, որպեսզի այս համավարակը իր տարածումը չգտնի ոստիկանության ստորաբաժանումներում»,- ասել է ոստիկանապետը։

Back to top button
Close