Նորություններ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Վաղարշապատի թունելի մեջ ավտոմեքենաներ են բախվել, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Երևան-Վաղարշապատ-Արմավիր ավոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ թունելի մեջ, բախվել են Daewoo մակնիշի 26 ՍԼ 777 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի 35 ZV 746 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Daewoo-ն գլխիվայր շրջվել է և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորութայմբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Պոտրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close