Նորություններ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արցախում կայացած նախագահական ընտրությունների ավարտի վերաբերյալ

Մենք շնորհավորում ենք Արցախի ժողովրդին, իշխանություններին և քաղաքական ուժերին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ ապրիլի 14-ին հաջողությամբ ավարտվեց Արցախի համապետական ընտրությունների գործընթացը: Ժողովրդավարական և մրցակցային գործընթացի արդյունքում Արցախի ժողովուրդն ընտրեց իր նոր նախագահին և խորհրդարանի անդամներին:

Արցախի նոր իշխանությունների ձևավորումը կարևոր նշանակություն ունի Արցախում մարդու իրավունքների իրացման, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման և խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ զարգացման համար:

Հայաստանի Հանրապետությունը սերտորեն կհամագործակցի խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնող իշխանությունների հետ և հետևողականորեն կպաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց որևէ սահմափակման:

Վստահ ենք, որ Արցախի նորընտիր իշխանությունները հատուկ պատասխանատվությամբ կստանձնեն բանակցային գործընթացում իրենց առանցքային դերակատարումը:

Back to top button
Close