Նորություններ

Սահմանափակված բոլոր համայնքների քաղաքացիներին տրամադրվել է 1 ամսվա պարենի պաշար. ԱՀ Պարետ

Տարածքային կառավարման մարմինների կողմից Արցախի սահմանափակման ենթակա համայնքների ներսում ապահովված է ապրանքների մատակարարումը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած առցանց ասուլիսի ժամանակ ասելէ ԱՀ Պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ ինքնամեկուսացված են և չեն կարող դուրս գալ տնից, այդ անձանց համար վարչակազմերի կամ էլ համայնքապետարանների կողմից ստեղծվում է համապատասխան հնարավորություն: «Տեղեկացնեմ նաև, որ ԱՀ կառավարության կողմից 1 ամսվա պարենի պաշարով միանվագ օգնություն է տրամադրվել սահմանափակված բոլոր համայնքների քաղաքացիներին»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:
Գործընթացի Քաշաթաղի շրջանի ինքնամեկուսացված համայնքներում արդեն իսկ իրականացվել է: Արցախի Պարետի խոսքով՝ վարակման մյուս օջախներում այդ ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:

Back to top button