Սպորտ

Հայտնի է ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականների նախնական կազմը

Ապրիլի 6-ից 13-ը Բաթումում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների նախնական կազմը հայտնի է։

Տղամարդկանցից մրցահարթակ կմտնեն Արմեն Գրիգորյանը (73 կգ քաշային կարգ), Անդրանիկ Կարապետյանը, Ռաֆիկ Հարությունյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Հակոբ Մկրտչյանը, Կարեն Ավագյանը, Դավիթ Հովհաննիսյանը (բոլորն էլ՝ 89 կգ), Արսեն Մարտիրոսյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Ռուբեն Ալեքսանյանը, Գոռ Մինասյանը, Վարազդատ Լալայանը (+109 կգ): Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Իզաբելլա Յայլյանը՝ 59 կգ, Լիանա Գյուրջյանը՝ 76 կգ, Տաթեւ Հակոբյանը՝ 87 կգ եւ Արփինե Դալալյանը՝ +87 կգ: 

Back to top button