Նորություններ

Նիկոլ Փաշինյանը Twitter-ում շնորհավորել է Արցախի ժողովրդին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին` ընտրությունների ավարտին հասցնելու կապակցությամբ։ Այս մասին Փաշինյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Ես շնորհավորում եմ անկախ և ժողովրդավարական Արցախի ժողովրդին` ընտրություններն ամբողջականացնելու առիթով: Նրանք իշխանություններին լիազորել են էլ ավելի ամրապնդել Արցախի անվտանգությունը և ներկայացնել այն խաղաղ գործընթացում։ Մենք շարունակում ենք Արցախի հետ մեր սերտ համագործակցությունը՝ մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- գրել է Փաշինյանը։

Back to top button