Սպորտ

Գվարդիոլայի թիմը հենց այնպես չի հանձնվում. Ման. Սիթին հաղթեց 0:2 հաշվով պարտվելիս

Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի հարկի տակ հանդիպեց «Սուոնսիին»:

Գվարդիոլայի ֆուտբոլիստներն առաջին խաղակեսից հետո պարտվում էին 0:2 հաշվով: Տանտերերից գոլով էին աչքի ընկել Գրայմս ու Ցելինան:

Երկրորդ կեսում «քաղաքաբնակները» գերկամային հատկանիշների շնորհիվ 3 գնդակ խփեցին ու հաղթանակ տարան:

Հաշիվը կրճատեց Բեռնարդու Սիլվան:

78-րդ րոպեին Ագուերոյի 11-մետրանոցից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ դարպասապահ Նորդֆելդտը: 88-րդ րոպեին էլ Ագուերոն խփեց իր թիմի երրորդ գոլը ու «Մանչեսթեր Սիթիին» դուրս բերեց կիսեզրափակիչ:

«Սուոնսի»-«Մանչեսթեր Սիթի»՝ 2:3

Գոլերը՝ Գրայմս (20՛-11-մետրանոց) Ցելինա (29՛) — Բ. Սիլվա (69՛) Նորդֆելդտ (78՛- ինքնագոլ) Ագուերո (88′ — 11-մետրանոց)

Back to top button
Close