Նորություններ

Այսօր երկարաձգվում է արտակարգ դրությունը

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը սոցցանցի իր էջում գրել է.

Սիրելի քաղաքացիներ, Այսօր երկարաձգվում է արտակարգ դրությունը։ Արտակարգ դրությունը ընդամենը իրավական ռեժիմ է։

Այսինքն այդ ռեժիմում հատուկ միջոցառումները և իրավունքների սահմանափակումները տարբեր ծավալով կարող են իրականացվել։ Արտակարգ դրությունը ընդամենը դրանց թույլտվությունն է։

Օրինակ, հնարավոր չէ որևէ խանութի կամ գործարանի գործունեությունը որպես սանկցիա կասեցնել վեց ժամով անվտանգության ցուցումները խախտելու համար, եթե չկա արտակարգ դրություն։ Այս պահին ընդհանուր առմամբ պահպանվում են նույն սահմանափակումները, ինչ կային մինչ այժմ։

Ընդամենը թուլացվում են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները։ Թույլատրվում է ծխախոտի արտադրությունը, շինարարության հետ կապված նյութերի արտադրությունը և շինարարական աշխատանքները, բացի դրանց «ավարտական փուլից»: Եթե մենք կարգապահ լինենք և պահպանենք բոլոր ցուցումները, ապա արտակարգ դրության պահպանման պայմաններում գուցե, գուցե հնարավոր լինի թուլացնել մյուս սահմանափակումները։

Անհատի և համայնքի վարքի տեսանկյունից դեռևս պահպանվում է տեղաշարժի սահմանափակման, բայց սիրո և համերաշխության, ինչպես նաև անհատական պատասխանատվության «ռեժիմը»։

 

Back to top button