Նորություններ

Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 11:00-ին Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին (կմ 358+200) տեղի է ունեցել մոտ 20 խորանարդ ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակվել էր։

«Մեղրի ՃՇՇՁ» ՓԲ ընկերության աշխատակիցներն իրականացրել են քարաթափման մաքրման աշխատանքներ, և ճանապարհը կարճ ժամանակահատվածում դարձել է երկկողմանի երթևեկելի։

Հարգելի վարորդներ, տվյալ հատվածում անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը և մաղթում  անվտանգ երթևեկություն:

 

Back to top button