Նորություններ
Գյումրեցի տղամարդը Մոսկվայից վերադարձել է Հայաստան, ինքնամեկուսացվել է եւ կարծելով, թե կորոնավիրուսով է վարակվել, ինքնասպանության փորձ է արել

«Այսօր ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացին տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն, վերջինիս մոտ ախտորոշվել է սուր էկզոգեն թունավորում՝քացախաթթվի էսենցիայից:
Այդ մասին ԳԱԼԱ -ի հետ զրույցում հայտնեց «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:
«Տղամարդը մարտի 28-ին էր Մոսկվայից վերադարձել Հայաստան։ Տնային պայմաններում ինքնամեկուսացվել է եւ կարծելով, թե կորոնավիրուսով է վարակվել, ինքնասպանության փորձ է արել։
Գյումրու բժշկական կենտրոնում քաղաքացուն առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են Երեւան՝ թունաբանական կենտրոն: Կատարվել է նաեւ թեստավորում՝ կորոնավիրուսը ախտորոշելու համար»,-նշեց Խաչատրյանը ։
Ըստ «Գյումրի» ԲԿ փոխտնօրենի՝ տղամարդու թեստի պատասխանը կստացվի ավելի ուշ: