Մշակույթ/ՊատմությունՆորություններ

«Ապրի՛ր Գյումրի, առողջացի՛ր աշխարհ». օպերային երգիչ Հայկ Տիգրանյանի «կարանտինային զորակցությունը» հայ ազգին

Օպերային մենակատար Հայկ Տիգրանյանը կարանտինային այս օրերին իր զորակցությունն է հայտնում ամբողջ հայ ազգին, բոլոր բուժաշխատողներին, Հայաստանին, մասնավորապես Գյումրիին՝ նվիրելով հատուկ Գյումրիի համար գրված երգ:

Այն երբեք չի կատարվել Հայաստանում, միայն մեկ անգամ հնչել է ԱՄՆ-ում:

Այսօր, երբ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուս կոչված մարտահրավերի դեմ, աշխարհը կարիք ունի բարության, մարդասիրության, փոխադարձ սիրո եւ հանդուրժողականության:

Երգիչն իր երաժշտական ուղերձն է հղում՝ «Ապրի՛ր Գյումրի, առողջացի՛ր աշխարհ» խորագրով, եւ տոկունություն ու համբերություն է մաղթում հայ ազգին:

«Գյումրի» երգի երաժշտության հեղինակն է գյումրեցի Մարգարիտա Խլղաթյանը, ով 1988-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ կորցրել է իր ծնողներին և որոշել է իր կյանքը նվիրել Գյումրիի վերականգնմանը: Խոսքերի հեղինակը Հասմիկ Վարոսյանն է:

 

Back to top button
Close