Նորություններ

Ucom ընկերության ավելի քան 5 տասնյակ աշխատակից ազատման դիմում է գրել. 1lurer.am

Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման գլխավոր աշխատակիցները՝ տնօրենների գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում են գրել:

1lurer.am-ին հայտնի դարձավ, որ ավելի քան 50 առանցքային դերակատարում ունեցող աշխատակից որոշել է հեռանալ Ucom ընկերությունից։ Կան տարաձայնություններ: Պատճառն այն է, որ սեփականատերերն ուզում են Ucom-ի տնօրենի պաշտոնին նշանակել  Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող հայկական Ucom ընկերությունն ավելի վաղ հաստատել էր կապի և ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար VEON Ltd. ընկերության հայաստանյան բիզնեսը՝  Beeline -ը գնելու շուրջ քննարկումների փաստը:
Հայտ է ներկայացվել, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու ՏՄՊՊՀ-ն դեռ պետք է վերլուծություն ներկայացնեն:

Back to top button