Նորություններ

Մեր երկրի և սփյուռքի գիտակրթական և մասնագիտական ներուժը ներգրավված է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումներում

Առողջապահության ազգային ինստիտուտի, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի և Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի փոխգործակցության շրջանակներում իրականացվում են նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն ու բուժմանն ուղղված վեբինարների շարք, որոնք միտված են բարձրացնելու բուժաշխատողների մասնագիտական պատրաստվածությունը:

Վեբինար-քննարկումները հնարավորություն են տալիս երկուստեք քննարկելի դարձնել նոր կորոնավիրուսի կանխարգելման և բուժման ընթացակարգերը, ինչպես նաև հատուկ դեպքերի համար բուժման հնարավոր մոտեցումները:

Այսօր «Ռադիոլոգիայի հիմունքները COVID-19-ում» թեմայով զրույցը վարեցին ամերիկահայ ռադիոլոգներ Արթուր Բաղդանյանը և Արմոնդ Բաղդանյանը:

Հեռավար հանդիպման ընթացքում Հայաստանի և սփյուռքի 30-ից ավել մասնագետներ հնարավորություն ունեցան միմյանց հարցեր ուղղել, ձեռք բերել նոր փորձառություն՝ հիմնվելով գործընկերների փորձի վրա:

 

Back to top button
Close