Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Կորոնավիրուսից մահացել է պոետ եւ կոմպոզիտոր Դմիտրի Սմիրնովը. svoboda.org

Մեծ Բրիտանիայի Ուոթֆորդ քաղաքում կորոնավիրուսից մահացել է կոմպոզիտոր եւ պոետ Դմիտրի Սմիրնովը: Այդ մասին հայտնել են նրա հարազատները:

Սմիրնովը 71 տարեկան էր: Նա ծնվել է Մինսկում, ավարտել Մոսկվայի կոնսերվատորիան: Մեծ Բրիտանիայում էր ապրում 1991թ.-ից:

Նա Ուիլյամ Բլեյքի ստեղծագործության մոտիվներով օպերայի եւ այլ ստեղծագործությունների հեղինակ է: Ժամանակակից երաժշտության ասոցիացիայի համահիմնադիր է:

Սմիրնովը նաեւ մի քանի գրքերի, գրական եւ երաժշտական տեսությունների հեղինակ է: Դասավանդել է Քեմբրիջում:

Աղբյուր՝  svoboda.org

 

Back to top button
Close